a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պարարվեստի նվիրյալներին շնորհվել են Երևանի քաղաքապետարանի պարգևներ

Պարի միջազգային օր

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած գործիչների: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  շնորհավորելով հյուրերին՝ մասնագիտական օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթել նրանց՝ ի նպաստ պարարվեստի զարգացման։

Պարի միջազգային օրվա առթիվ, պարարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին: Պարուսույցներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ու «Բարեկամություն» պարի պետական անսամբլի մենապարուհի Կարինե Ղազարյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Պարի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար պարարվեստի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ իրենց վաստակը գնահատելու, ինչպես նաև պարարվեստի ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0