a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ազգային պատկերասրահում կցուցադրվեն Լևոն Թութունջյանի աշխատանքները

Culture.AM Exhibition n

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու են ֆրանսահայ հանրահայտ արվեստագետ Լևոն Թութունջյանի աշխատանքները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, որը վերջին անգամ ցուցադրվել է 1988 Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում Գարիկ Բասմաջյան մասնավոր պատկերասրահի կողմից, 24 գրաֆիկական աշխատանքներ, որոնք թաշիզմի, աբստրակցիայի և սյուրռեալիզմի 1920-60-ական թթ․ բացառիկ նմուշներ են և արվեստի տարաոճ 3 քանդակ, ինչպես տեղեկացնում են «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնից:
Թութունջյանը եղել է թաշիզմի և թանձրացյալ արվեստի հիմնադիրներից և դրանց մանիֆեստի համահեղինակներից մեկը: 

Լինելով նաև Փարիզի սյուրռեալիստների միության հիմնադիրներից՝ Թութունջյանը համարվում է սյուրռեալիստական ոճի ականավոր ներկայացուցիչ: 1925թ.-ից Թութունջյանի ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում մեծագույն նկարիչների հետ, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին: 

Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում՝ այսօր՝ մայիսի 23-ին, և կտևի մինչև հունիսի 14-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0