a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Անդրանիկ Ղարաբեկյանի հիշատակին

WP_20160430_14_10_10_Pro

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում ապրիլի 30-ին բացվեց նկարիչ Անդրանիկ Ղարաբեկյանի հիշատակին նվիրված ցուցահանդես: Բացման հանդիսավոր արարողության և ժապավենը կտրելու պատիվը շնորհվեց նկարչի հարազատներին: Ներկա էին նաև Անդրանիկ Ղարաբեկյանի ընկերները, վանաձորցի արվեստասերներ:

Ցուցահանդեսին ներկայացված էր Անդրանիկ Ղարաբեկյանի աշխատանքներից 41 ցուցանմուշ, որոնք բոլորը ի իմի էին բերվել ընկերների ջանքերով, քանի որ ինչպես վերջիններս են նշում՝ Ա. Ղարաբեկյանը սիրում էր իր գործերը նվիրել մտերիմներին:

«Անդրանիկի մասին կարելի է պատկերացում կազմել՝ նայելով իր նկարներին. բավականին շատ նկարներ ուներ, բայց  ոչ մի նկար նա չպահեց իրեն, բոլորը նվիրեց ընկերներին՝ նկարում էր և նվիրում: Սրանով արդեն իսկ մարդն ասում է, թե ինքն ով է. եթե մարդը կարողանում է աշխատանք թափի, ժամանակ թափի, ջանք թափի ու իր քրտինքը նվիրի ընկերոջը, դրանով արդեն ասվում է ՝ ով էր Անդրանիկ Ղարաբեկյանը»,-ասում է նկարչի ընկերներից Արթուր Պետրոսյանը:

Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանի խոսքով ցուցահանդեսը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել և միաժամանկ կյանքի կոչել նկարիչ Անդրանիկ Ղարաբեկյանի չիրականացած երազանքը՝ ունենալ անհատական ցուցահանդես Վանաձորում: «Ի սկզբանե մտավախություն կար, որ չենք կարողանա անհրաժեշտ քանակի նկարներ ապահովել, բայց ընկերներն ամեն ինչ արեցին, որ ցուցահանդեսը կայանա. դեռ նույնքան էլ նկարներ ունենք, որ չցուցադրվեցին՝ պարզապես տեղ չլինելու պատճառով»,-անկեղծանում է Կ. Գլոյանը:

Ցուցահանդեսը Վանաձորում կներկայացվի մեկ շաբաթ, իսկ այդ  ստեղծագործությունների հեղինակը «կմա, կմնա անմահ, և՛ իր նկարներով, և՛ որպես ընկեր, որպես հարազատ. հիշել ենք, հիշում ենք ու կհիշենք միշտ»,-նշեցին նկարչի  վաղեմի ընկերները:

 

Գոհար Մովսիսյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0