a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նկարիչների միությունում բացվել է Աննա Հարությունյանի նկարների ցուցահանդեսը

Artist's union

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ Նախագահի մրցանակի շրջանակներում կազմակերպված «Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» անվանակարգում ներկայացված ՀՀ վաստակավոր նկարչուհի, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ղեկավար Աննա  Հարությունյանի նկարների ցուցահանդես:

Ներկայացված էին հեղինակի «Անցյալի վկաներ» շարքը, որն առանձնանում էր տիեզերքի հայաստանակենտրոն փիլիսոփայությամբ, անտիկ, քրիստոնեական ու ժամանակակից կերպարվեստի տարրերի համադրությամբ, յուրահատուկ տեխնիկայով:

Նախարարը բարձր է գնահատել հայկական մշակույթն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում և այլ երկրներում պատշաճ և հետաքրքիր մատուցմամբ ներկայացնելու նկարչուհու ջանքերը և նշել, որ թեև  նա ուսումը շարունակել է Գերմանիայում, 20 տարեկանից դարձել Գերմանիայի նկարիչների միության անդամ, սակայն նրա արվեստի շարժիչ ուժն ու ներշնչանքի ակունքը Հայաստան աշխարհն է՝ հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկը:

Աննա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իր արվեստը բարձր գնահատելու համար և հավաստիացրեց, որ առաջիկայում հանդես կգա նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0