a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ապրիլյան 100 ծաղիկ

ապրիլյան 100 ծաղիկ

Հունիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գեղանկարիչ Արմեն Գալումյանի ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսը կրում է «Ապրիլյան 100 ծաղիկ» խորագիրը և նվիրված է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին:

-Քառօրյա ազատամարտի հերոսների գործած սխրանքն անմահ է:
Ցուցահանդեսում ներկայացված նկարների միջոցով ես փորձել եմ խոսել նրանց հետ և ասել, թե որքան ենք նրանցով հպարտանում և որքան երախտապարտ ենք նրանց:
Ես հանրությանն եմ ներկայացնում այդ օրերին ապրած ցավից ծնված գործերս,-նշում է Արմեն Գալումյանը:

Գեղանկարիչ Արմեն Գալումյանը սովորել է Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում, ապա՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը:

1993 թվականին ստեղծագործական գործունեություն է ծավալել Մոսկվայում, 1998-1999 թթ.՝ Գերմանիայում, 2000-2001 թթ.՝ Չեխիայում, 2001-2002 թթ.՝ Մոլդովայում: 2005 թվականից մինչ օրս կազմակերպում է անհատական դասընթացներ: 2009 թվականի հունիսին «Նարեկացի» արվեստի միությունում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0