a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արթիկի շնորհալիները Երևանում էին

Culture.AM Artik

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 52 շնորհալի երեխաներ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հյուրընկալվել են մայրաքաղաքում:

 Ինչպես տեղեկացնում է Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում բացվել է Արթիկի գեղարվեստի դպրոցի լավագույն սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը:
Այնուհետև, ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, դպրոցի համերգասրահում տեղի է ունեցել համերգ` Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների, պատանի կոմպոզիտորների և երգչախմբի մասնակցությամբ:

Այցի շրջանակում իրականացվել է նաև մշակութային ճանաչողական ծրագիր՝ այցելություններ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0