a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արտ Ֆեստ». ներկայացվել են կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի մասնակիցների աշխատանքները

Artfest (1)

Հայաստանի նկարիչների միությունում «Արտ Ֆեստ» փառատոնի շրջանակներում բացվել է կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես /գեղանկար, բատիկա, քանդակագործություն, լուսանկարչություն և այլն/:

Այս բնագավառում փառատոնը ստացել է մոտ 250 հայտ, որոնցից միայն 104-ն է հաղթահարել առաջին փուլը:

Ժյուրիի անդամ, լուսանկարիչ Սամվել Սևադան ողջունելով մասնակիցներին և կազմակերպիչներին, նշեց, որ շատ լավ աշխատանք է տարվել՝  համատեղելով արվեստի տարբեր ժանրերը:

-Պետք է ասեմ, որ անցած տարիների համեմատ շատ լավ առաջընթաց կա և՛ քանդակի, և՛ գեղանկարչության բնագավառում: Իհարկե նույնը չէի ասի լուսանկարչության մասին: Պետք է մի քիչ խրախուսենք մեր լուսանկարիչներին, որ ավելի մեծ ավյունով աշխատեն,-ասաց Սամվել Սևադան:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ իր հերթին նշեց, որ շատ ուրախալի փաստ է, որ Երևան քաղաաքում անցկացվում են նման երիտասարդական միջոցառումներ՝ որոնք ավյունով լեցուն են: Նա մասնակիցներին մաղթեց նաև միջազգային հարթակներ:

-Ցանկանում եմ բարի ընթացք մաղթել փառատոնին և յուրաքանչյուր մասնակցի, որովհետև այդպես է սկսվում հանրայնացումը,-եզրափակեց Երևանի փոխքաղաքապետը:

Քանդակագործ Գրիգոր Դարբինյանն «Արտ Ֆեստ»-ին մասնակցում է երկրորդ անգամ: Առաջին անգամ մասնակցելիս իր աշխատանքը ճանաչվել է լավագույնը:

-Այս տարի ներկայացրած ստեղծագործությունս կոչվում է «Արվեստանոցում»: Ներկայացրել եմ Սալվադոր Դալիին, փորձել եմ ցույց տալ իր կերպարը, թե ինչպիսին կլիներ նա իր արվեստանոցում: Աշխատել եմ 10-15 օր: Տեխնիկապես այն մի քանի օրվա աշխատանք է, պարզապես միտքն է երկար ժամանակ խլելCulture.AM-ի հետ զրույցում ասաց արվեստագետը:

  • Artfest (1)
  • Artfest (2)
  • Artfest (6)
  • Artfest (3)
  • Artfest (4)
  • Artfest (5)
  • Artfest (7)
  • Artfest (8)
  • Artfest (9)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0