a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գառնու ենթակառուցվածքներից մինչև Բանտային արվեստի թանգարան

Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գերատեսչութույունում կայացած թռուցկաժողովի ընթացքում քննարկել է արգելոց-թանգարանների՝ մասնավորապես Գառնիի և Զվարթնոցի ենթակառուցվածքների հարցը և համապատասխան հանձնարարականներ տվել: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ նախարարի, օրինակ՝ հնավայրի արքունական բաղնիքը կարող է ամբողջությամբ ապակե ծածկ ունենալ: Ամիրյանը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել անցուղու շինարարության մրցույթում հաղթած 18 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի նախահաշիվը. ներկայացված թիվը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, արդյո՞ք ուռճացված չէ։

-Տնտեսված գումարը պետք է ուղղել նստարաններ, աղբամաններ և ցուցանակներ պատրաստելուն: Եվ դրանք պետք է նույն ոճն ունենան: Նշված բոլոր հարցերը լուծելու համար ժամանակ չունենք. լուծեք օր առա′ջ։ Այս ամենը դեռ երեկ էր պետք անել:

Թանգարաններին առնչվող մյուս հանձնարարականը Գորիսի նախկին բանտի շենքին էր վերաբերում: Նա հանձնարարել է ուսումնասիրել շենքը Բանտային արվեստի թանգարան դարձնելու հնարավորությունը, որպեսզի այնտեղ ցուցադրվի ԽՍՀՄ-ում բռնադատված արվեստագետների, օրինակ, Սերգեյ Փարաջանովի, Եղիշե Չարենցի և այլոց արվեստը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0