a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվեց Էդուարդ Տեր-Սահակյանի կոլաժային աշխատանքների ցուցահանդեսը

603729_951002541597196_3714370304177940439_n

Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց կինոռեժիսոր Էդուարդ Տեր-Սահակյանի ‹‹Վերածնունդ›› խորագիրը կրող կոլաժային աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Նրա կոլաժներում հանդիպում ենք Հայոց ցեղասպանության հանգրվաններ` Հալեպ ,Դեր Զոր, և այլ վայրեր, ցեղասպանության զոհ դարձած մտավորական այրերի կերպարներ, Կոմիտասն` իր արվեստով , Արշիլ Գորիկին ` կտավներով…. Կինոռեժիսորը, ով միշտ աշխատել է կենդանի կադրի հետ, այժմ դրանք վերածել է անշարժ պահերի` Հայկական դիցաբանությունից, Ցեղասպանության միջով անցնում հասնում է մինչ մեր օրեր, 20-րդ դարավերջի հայ նոր մեծանուն կերպարներ` Փարաջանով, Սոնա Վան, հայ ստեղծագործող, արարող մարդ:

Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը ողջունելով ներկաներին և ռեժիսորին, նշեց, որ կոլաժային այս դրսևորումները ամենատարբեր ցոլարձակումներով, էսթետիկ լուծումներով ներկայացնում է և մեր էթնիկ կենցաղին, և տարբեր վայրերից բերում մեզ է մատուցում բանաստեղծություններ ու լեգենդներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, ով նաև Տեր-Սահակյանցի գործընկերն է եղել հեռուստատեսության ոլորտում : Նա նշեց, որ իր գործընկերոջ ստեղծագործական էներգիան, որը տարիներ շարունակ ներդրվել է ռեժիսորական աշխատանքի մեջ այժմ իր դրսևորումն է գտել նրա պատրաստաց կոլաժներում` նույն ուժգնությամբ ու գեղագիտությամբ :
Էդուրարդ Տեր-Սահակյանցը անակնկալ մատուցեց ներկաներին. Խաղարկության միջոցով 10 կոլաժային աշխատանքներ նվիրեց մասնակիցներին:
Սա հեղինակի առաջին , բայց ինչպես ընկերները հույս հայտնեցին, ոչ վերջին ցուցադրությունն էր:

Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տարածած տեղեկատվության համամաձյն, ցուցահանդեսը բաց է մինչ մայիսի 5-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0