a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/04/2015

Բոլոնիայում կցուցադրվի Ցեղասպանության մասին Արմին Վեգների լուսանկարը

Culture.AM Vagner

Արցախպրես-ի փոխանցմամբ Բոլոնիայի համալսարանում բացվելու է գերմանացի բժիշկ եւ գրող Արմին Վեգների՝ Ցեղասպանության մասին լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուքյանը:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսում 24 ցուցանմուշ է ներկայացվելու. լուսանկարներ, տեքստեր, քարտեզներ, պատմական փաստաթղթեր: Այդ ամենը ներկայացնում են Արմին Վեգների գործունեությունը, որը փորձել է աշխարհին տեղեկացնել, թե ինչ է կատարվում Անատոլիայի անապատներում:

Ցուցանմուշների մեջ կլինի նաեւ 1933 թվականին Հիտլերին ուղղված կոչ-նամակը՝ նպատակ ունենալով դադարեցնել հրեաների առաջին կոտորածները: Հիշեցնենք, որ այդ նամակի պատճառով Վեգները ձերբակալվեց եւ հայտնվեց համակենտրոնացման ճամբարում, որտեղից հետագայում կարողացավ փախուստի դիմել:

 Artsakhpress.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0