a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Բույր, պատկեր, հիշողություն»՝ Ռուսական արվեստի թանգարանում

tangaran_

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կազմակերպում է «Բույր, պատկեր, հիշողություն» ցուցահանդեսը։

Այն ներկայացնում է տարբեր երկրների և ժողովրդների անցած դարաշրջանների օծանելիքները և նրանց սրվակները` որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ցուցահանդեսն ընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքների սրվակներ, որոնք պատրաստվել են ժամանակի հայտնի գործարանների և դիզայներ-նկարիչների կողմից, ինչպիսիք էին՝ Լյուդվիգ Մոզերը, Ռենել Լալիկը, Կազիմիր Մալևիչը և այլոք։

Ներկայացվում են նաև վերոհիշյալ երկրների օծանելիքներն՝ սկսած 20-րդ դարի 20-ական թթ. մինչև 20-րդ դարի 70-ական թթ.։ Ցուցադրության մեջ հատուկ տեղ է գրավում ռուսական օծանելիքի պատմությունը։

Ցուցադրությունն ամփոփվում է 20-րդ դ. 60 – 80-ական թթ. օծանելիքներով, որոնց բույրերն իրենց արտացոլումը կգտնեն մեր մայրիկների և տատիկների հոգում` արթնացնելով հաճույքի և բերկրանքի զգացողություններ և վերադարձնելով նրանց իրենց մանկության, առաջին ընկերության, առաջին սիրո հուշերի գիրկը:

Հավաքածուն Ռուսական արվեստի թանգարանին տրամադրել է Սարգիս Ազարյանը

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0