a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/04/2015

«Գալանտ դարը»՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Culture.AM Galant_dar

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Գալանտ դար» խորագրով 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարչության ցուցահանդեսը: Ներկայացված էր 45 աշխատանք՝ հատիչային փորագրանկարներ, օֆորտներ, մատիտային տեխնիկայով արված փորագրանկարներ: Վերջիններս մուտք են գործել թանգարան 1926, 1930-40-ական թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական թանգարանային ֆոնդից, Պետական Էրմիտաժից, Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանից, ինչպես նաեւ նվիրատվությունների ու մասնավոր անձանցից ձեռք բերված աշխատանքներից: Ցուցադրված 45 գործերը ծանոթացնում են ռոկոկո ոճի արվեստին: Ինչ վերաբերում է գալանտ ոճին, ապա այն մարմնավորվել է Անտուան Վատտոյի, Ֆրանսուա Բուշեի, Ժան-Օգյուստ Ֆրագոնարի, Կարլ Վան Լոոյի գեղանկարներում, որոնք էլ հաճախ էին վերարտադրում փորագրանկարիչները:

 

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0