a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գարունը կանանց աչքերում». ցուցահանդես Մարտունու պատկերասրահում

Մարտունու պատկերասրահ

Մարտունու պատկերսարահում բացվել է «Գարունը կանանց աչքերում» խորագրով ցուցահանդեսը: Բացելով ցուցահանդեսը՝ Մարտունու պատկերասրահի վարիչ Անահիտ Գևորգյանը շնորհավորել է ներկաներին Ավետման տոնի կապակցությամբ, ողջունել տարածաշրջանի ստեղծագործող կանանց ՝ նրանց նվիրելով ծաղկեփնջեր:

Ինչպես հայտնում է պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժինը, սրահում ցուցադրված է տարածաշրջանում ստեղծագործող կանանց՝ Նեկտար Սահակյանի, Մարիամ Գալստյանի, Նունե Հայրապետյանի, Հասմիկ Մհերյանի, Դիանա Գալստյանի, Հասմիկ Նազարյանի, Անուշ Դավթյանի, Էսմինա Ավետիսյանի, Քնարիկ Մկրտչյանի ստեղծագործությունները: Ցուցադրված էին գեղանկարներ, գրաֆիակական աշխատանքներ, բատիկա և այլն:

Ցուցահանդեսին ելույթ են ունեցել Մարտունի քաղաքի Ս. Աստվածածին եղեկեցու հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանան, Ս. Աստվածածաին եկեղեցու երգչախումբը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Իրենց զգացողությունների մասին խոսել են նաև հեղինակաները:

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0