a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գարունն առանց գույների». ցուցահանդես «Նարեկացի» արվեստի միությունում

Naregatsi

Ապրիլի 20-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Էրիկ Բաբաջանյանի լուսանկարների ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսը կրում է «Գարունն առանց գույների» խորագիրը:

Միջոցառմանը կցուցադրվեն 1915 թվականի` հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված լուսանկարային մտորումները։

Էրիկ Բաբաջանյանը 2005 – 2013 թվականներին սովորել է Դ․ Դեմիրճյանի անվան համար 27 միջնակարգ դպրոցում։ 2013 – 2016 թվականներին սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լուսանկարչական բաժնում։
Այժմ սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերատորական բաժնում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0