a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացվել է Արտո Չաքմաքչյանի «Վերածնունդ» ցուցադրությունը

ԱՐՏՈ-ՉԱՔՄԱՔՉՅԱՆ

Արտո Չաքմաքչյան (իսկական անունը՝ Հարություն), հայ քանդակագործ, նկարիչ։ Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1991)։ Ծնվել է 1933 թ. Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրում է առ այսօր։ 1978 թ-ից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Նախօրեին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացվեց «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրությունը, որտեղ կենտրոնական տեղ են զբաղեցնում Գրիգոր Նարեկացուն և Կոմիտասին պատկերող աշխատանքները: Սա կանադաբնակ հայ արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունն է Հայաստանում, որը ներառում է տասը քանդակ, քսանից ավելի գրաֆիկական աշխատանք, ինչպես նաև հայկական վաղ շրջանին վերաբերող ստեղծագործություններ : Ցուցադրության ընթացքում  գրականագետ Յուրի Խաչատրյանը նշեց, որ դիմանկարը առհասարակ ամենադժվար ժանրն է, և մի դիմանկարը դարերի ընթացքում ուղեկցում է սերունդներին և շատ բան է ասում. դիմանկարներ կան, որոնք ավելին են, քան հոդվածը, ուսումնասիրությունը, նույնիսկ մենագրությունը և հավելեց.«Այդպիսի դիմանկարներ են ստեղծել մեր մեծատառով արվեստագետները՝ և՛ Մինասը, և՛ Արտո Չաքմաքչյանը»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0