a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
03/02/2015

Գունավոր լուսանկար,քանդակներ՝ Մուրինյան ապակուց ՀԱՊ-ում կբացվի Տատյանա Դանիելյանցի ցուցահանդեսը

default-300x224

Հայաստանի Ազգային պատկերասրահում փետրվարի 3-ին կբացվի լուսանկարիչ, քանդակագործ, կինոռեժիսոր, բանաստեղծուհի Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» ցուցահանդեսը (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց): Գրում է Panorama.am-ը` հղում տալով Ազգային պատկերասրահի մամլո ծառայությանը:

Հայաստանի Ազգային պատկերասրահի համար պատրաստված «Լույսը ներսից» ցուցադրական նախագիծն իր մեջ ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Խոսքը «Վենետիկ. Ջրի երեսին» և «Anima Russa/ Ռուսական հոգի» ֆոտոցուցահանդեսների մասին է, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց պատրաստված քանդակը: «
Վենետիկ. Ջրի երեսին» նախագիծը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է ոչ միայն վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակների մասին, այլև լույս-գույնի գոյության մասին վենետիկյան յուրահատուկ (ջրային, արտացոլվող) տարածության մեջ:

Երկրորդ նախագիծը, որը ներառված է «Լույսը ներսից» ցուցահանդեսում, «Anima Russa/ Ռուսական հոգին» է, որտեղ ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն) և դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց համար խոսակցության «սուբյեկտ», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի, այդպիսով իսկ միավորելով Վենետիկը, Իտալիան և Ռուսաստանը:

Ցուցահանդեը կգործի մինչև փետրվարի 15-ը:

Ավելին՝ Armmus.com կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0