a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դիարբեքիրի քաղաքապետարանում Թուրքիայում բնակվող հայերի մասին ֆոտո և վիդեո ցուցահանդես է բացվել

Culture.AM Ex. in Turkey

Հայաստանում և Թուրքիայում բնակվող լուսանկարիչների համատեղ ջանքերով Դիարբեքիրի քաղաքապետարանում բացված «Քողարկված ժամանակը» խորագրով ցուցադրությանը ներկայացվել է Թուրքիայում բնակվող հայերի մասին լուսանկարների ու տեսանյութերի շարք:
Տեսանյութերի և լուսանկարների 4-ական հավաքածու ներկայացնող ցուցադրությանը Թուրքիայից մասնակցում են «NarPhotos» և Հայաստանից «4PLUS» լուսանկարչական կոլեկտիվները, այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը Ընդհանուր առմամբ ներկայացված են 20 լուսանկարիչների աշխատանքներ, որոնց թվում է նաև Թուրքիայում հրատարակվող  հայկական «Ակօս» շաբաթաթերթի ֆոտոլրագրող Բերգե Արաբյանի լուսանկարները:
Աշխատանքներն արվել են Ստամբուլ, Դիարբեքիր, Ուրֆա, Այնթապ, Քիլիս, Մուշ և Բաթման քաղաքներում, ինչպես նաև Երևանում: Դիարբեքիրի քաղաքապետարանի ցուցադրությունների սրահում բացված ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 7-ը:
Առաջիկա ամիսներին «Քողարկված ժամանակը» ցուցադրությունը նախատեսվում է անցկացնել նաև Ստամբուլում և Երևանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0