a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կբացվի երիտասարդ ստեղծագործողների «Ես եմ» խորագրով ցուցահանդեսը

Ես եմ

Ապրիլի 28-ին՝ ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի  երիտասարդ ստեղծագործողների «Ես եմ» խորագրով ցուցահանդեսը:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ ցուցահանդեսի նպատակն է բացահայտել տաղանդավոր ստեղծագործող նոր անուններ, շարունակել հայ կերպարվեստի լավագույն ավանդույթները, ասպարեզ տալ երիտասարդ ստեղծագործողների գեղարվեստական, գեղագիտական նոր որոնումներին:
Ցուցահանդեսին մասնակցում են 17 երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:

Նույն օրը տեղի կունենա նաև համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 4-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0