a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում կբացվի «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը

Hay-Art-gallery-and-cultural-center-4

«Երևանյան ամառ-2015» եռամսյա միջոցառումների շրջանակում այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում կբացվի «Հայտնիները ՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը՝ նվիրված լուսանկարիչների միջազգային օրվան։

Ցուցահանդեսում, որը տեղի կունենա «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում, ընդգրկված են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի հայազգի շուրջ 20 լուսանկարիչներ, ովքեր, հաստատվելով այլ երկրներում, կարճ ժամանակում իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել տվյալ երկրի մշակութային կյանքում:

Նրանցից կարելի է առանձնացնել Աբդուլահ եղբայրներին, Անտուան Սևրուգինին, Յուսուֆ Քարշին, Արթո Գավուքին, Արա Գյուլերին, Հովհաննես Քյուրքչյանին, Գեղամ Թարվերդյանցին, Անդրանիկ Քոչարին որոնց աշխատանքներն աչքի են ընկնում բարձր վարպետությամբ և կատարելությամբ: Հայտնի այս արվեստագետները լուսանկարել են պետությունների առաջին դեմքերի, հոգևոր առաջնորդների, տարբեր ոլորտներում հանրաճանաչ մարդկանց, ինչպես նաև այսօր փաստավավերագրական մեծ արժեք ներկայացնող բացառիկ տեսարաններ: Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ «Ցուցահանդեսը Անդրանիկ և Վահան Քոչարների անձնական հավաքածուից է: Վահան Քոչարի ցանկությամբ հավաքածուն կնվիրաբերվի Երևանի պատմության թանգարանին»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված «Երևանյան ամառ-2015» եռամսյա միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Երևանում հունիսի 1–ին։

Ծրագիրը հագեցած է մշակութային միջոցառումներով, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցադրություններ, փառատոներ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0