a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ դասական և ժամանակակից նկարիչների աշխատանքները կցուցադրվեն մեկ հարկի տակ

SELECTION

Սեպտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդեսի բացումը:

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ  կերպարվեստի լավագույն նմուշները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են: Այս մասին հայտնում է Թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբ: Ներկայացված են հայ դասական և ժամանակակից 24 վարպետներ՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդան Մախոխյան, Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեջյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Ալխազյան, Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, Լևոն Թութունջյան, Դմիտրի Նալբանդյան, Գառզու, Գրիգոր Պետիկյան, Սարգիս Դիրանյան, Արսեն Շաբանյան, Ժան Ժանսեմ, Հակոբ Հակոբյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հրաչյա Հակոբյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան, Վարուժան Վարդանյան, թվով 30 ստեղծագործություն:

Սեպտեմբերի 5-29-ը հայ արվեստասերը հնարավորություն ունի կողք-կողքի տեսնել հայ արվեստի մի գեղարվեստական պատառիկ, որն արտացոլում է վերջինիս բազմազանությունը և հայ մարդու գեղագիտական ու բովանդակային ողջ խորությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0