a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը

57963048

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր ցուցասրահների մուտքը  «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում՝ մայիսի 21-ին, ժամը 10:00-24:00-ն,  լինելու է անվճար: Նախատեսված են միջոցառումների հատուկ ծրագիր, այդ թվում ցուցադրությունների բացում և կրթական ստեղծագործական նախաձեռնություններ:

Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի հայ անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի (1984-1988թթ.) հանրային բացումը ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Իմ հայրենիքի բնանկարը» ցուցադրությունը, որը կազմակերպվել է փետրվար ամսին կենտրոնում մեկնարկած համանուն կրթական ծրագրի շրջանակներում՝  նախատեսված սիրիահայ երեխաների համար:

Այցելուները նաև հնարավորություն կունենան դիտելու վերջերս բացված «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ժամանակավոր ցուցադրությունը «Արծիվ» սրահում:

Թանգարանային գիշեր ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվի նաև «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության վրա հիմնված «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի երկու պարապմունք՝ նախատեսված ընտանիքների և պատանիների համար:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0