a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի գույները» խորագրով ցուցահանդես

lvovi_haykakan_tachar

Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի գույները» խորագրով ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է պատկերասրահի մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսը նվիրված Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ: Հավելենք միայն, որ ցուցահանդեսի բացման արարողությունը կկայանա ապրիլի 27-ին և կշարունակվի մինչև մայիսի 27-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0