a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Խաղաղության իմ երազանքը” Ատլանտա քաղաքում

Culture.AM Exhibition cult

Սույն թվականի նոյեմբերին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում կկայանա երիտասարդ նկարիչների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես 2015-ի Նոբելյան մրցանակակիրների գագաթնաժողովի համար՝ “Խաղաղության իմ երազանքը” խորագրով։ Ինչպես տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից, ցուցահանդեսը կազմակերպել է “Միդոուզ ինտերնեշընըլ” ընկերությունը իր ամերիկյան գործընկերների հետ միասին։ Այս ցուցահանդեսի միջոցով կազմակերպիչները ցանկանում են ոգևորել ապագա կազմակերպիչներին։

Նշենք նաև, որ հեղինակների մասնակցությունը ցուցահանդեսին նախատեսված չէ, իսկ գեղանկարները և ուղերձը՝ ոչ ենթակա վերադարձման։ Վերջինս՝ “Խաղաղության ուղերձը”, որը ներկայացված է հրավերի մեջ, անհրաժեշտ է ստորագրել և գեղանկարների հետ ներկայացնել Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն կամ “Միդուոզ” ՀԿ մինչև ս․թ․ հուլիսի 15-ը։

 

 

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. նոյեմբերին, ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում կկայանա երիտասարդ նկարիչների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը` 2015 թ. Նոբելյան մրցանակակիրների գագաթաժողովի համար: Ցուցահանդեսը կազմակերպել է «Միդոուզ ինտերնեշընըլ» ընկերությունն` իր ամերիկյան գործընկերների հետ: Գեղանկարների ցուցահանդեսը կկրի «Խաղաղության իմ երազանքը» խորագիրը, որի միջոցով կազմակերպիչները ցանկանում են ոգևորել ապագա մրցանակակիրներին: Հեղինակների մասնակցությունը ցուցահանդեսին նախատեսված չէ, ներկայացված գեղանկարները և ուղերձը` ոչ ենթակա վերադարձման: 
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորագրել հրավերի մեջ ներկայացված «Խաղաղության ուղերձը» (ցուցադրվելու է գեղանկարի հետ) և գեղանկարների հետ, մինչև ս. թ. հուլիսի 15-ը, ներկայացնել Լիբանանի Հանրապետությունում Հայաս­տա­նի Հանրապետությանդեսպանություն կամ «Միդոուզ» ՀԿ (հասցե` Լիբանան, Բեյրութ, Ջալկա, Մեթն, Կարակասի փողոց, Գառնե շենք, 1-ին հարկ, «Միդոուզ» ՀԿ, Լենա Կելեկյան, փոստի համարը` 11 1966, բջջային հեռախոսահամար` 00 961 3 895 035): 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0