a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/12/2014

«Ծանր ու Թեթև»

10458156_1499719450309799_5888630754509616219_n

Էօնը հրավիրում է ձեզ ներկա գտնվելու «Ծանր ու Թեթև» լուսանկարչական ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 19.00-ին:

Ցուցահանդեսը ներկայացնում է երկու լուսանկարիչների` Դիանա Հակոբյանին և Մերի Խաչատրյանին: Վերջիններիս աշխատանքները արված են երկու տարբեր մոտեցումներով. Դիանան իր այս դիմանկրաների շարքում շեշտը դնում է անորոշ բովանդակության վրա` կարևորելով դիտողի անհատական ընկալումը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր աշխատանք ունի իր պատմությունը, որը ներկայացնում է լուսանկարչի և բնորդի հարաբերությունը, թե ինչպես է հեղինակի հոգեվիճակը ստեղծագործական պրոցեսի արդյունքում փոխանցվում բնորդին և, թե ինչպես է վերջինս անդրադարձնում դա իր իսկ վերապրմամբ: «Հիշիր այն, ինչի մասին չէիր ցանկանա հիշել» Դիանայի այս արտահայտությունը օգնում է նրան իր ցանկացած կապը հաստատել բնորդի ապրումների հետ:

Ի հակադրություն Դիանայի, Մերին մի կողմ է թողել իր լուրջ վերլուծական մտքերը և թեթև փուլ է անցել: Ըստ նրա, բոլորս էլ ինչ-որ պահի թեթևության, պարզության և հումորի կարիք ենք զգում, մեզ համար ամեն ինչ միևնույնն է դառնում: Մարդիկ չեն ուզում հետևել ընդհանուր հոսանքին, այդ թվում նաև նորաձևությանը, ուզում են ընդամենը մի թեթև բան հագնել: Հագուստը, ըստ Մերիի, մեծ տեղ է զբաղեցնում մարդկանց կյանքում, այն ինքնաարտահայտման ձևերից մեկն է, ուստի իր լուսանկարները նաև ներկայացնում է հագուստի վրա տպագրված: Լուսանկարների այս շարքը Մերին արել է 2013-ին: Դրանք կարծես զուրկ են բուն իմաստից, նրանց իմաստը ոչինչ չասելու մեջ է, հակընդդեմ է այն մտային ընկալմանը, որը մարդիկ որդեգրում են արվեստի գործեր նայելիս` փորձելով խորը իմաստներ գտնել:

Բոլորին կսպասենք ցուցահանդեսին` միասին ծանրութեթև անելու այս երկու մոտեցումները:

Աղբյուրը՝  «Ծանր ու Թեթև»-ի ֆեյսբուքյան հայտարարությունից

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0