a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
05/02/2015

Կալիֆոռնիահայ պատանու գործերը՝ «Աննա Ֆրանկ» հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսում

Kayacan

Կալիֆոռնիայի ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի սան Ջոն Քայաչանի լուսանկարներն ընտրվել են Գերմանիայում այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացվելու համար:
Ամեն ինչ սկսվեց Flickr-ից: Մի ուշ գիշեր իր տանը՝ Կալիֆոռնիայում, ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի սան Ջոն Քայաչանը զբաղված էր իր հայաստանյան ճամփորդությունից նկարներ ներբեռնելով: Զինված պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով եւ սուր աչքով՝ Քայաչանը նոր էր վերադարձել Երեւանից, որտեղ ժամանակն անցկացրել էր քաղաքն ու մարդկանց լուսանկարելով: Ահա հենց այս ճամփորդությունն էր, որ պետք է սահմաներ նրա հետագա մասնագիտությունը՝ որպես «լուսանկարիչ շարժման մեջ»: Հիանալով այնպիսի տարբեր լուսանկարիչների աշխատանքներով, ինչպիսիք են Էնի Լեյբովիչն ու Բրյուս Վեբերը՝ Քայաչանը փորձարկում էր լուսանկարչության տարբեր ոճեր, քանի որ ավագ դպրոցի սկզբում իր հետաքրքրությունն աճեց լուսանկարչության ուսուցիչ Ֆադի Բեյրութիի խրախուսման շնորհիվ: Փորձարկումը ոճի շուրջ աստիճանաբար վերածվեց փորձարկման թեմայի շուրջ, երբ Քայաչանը որոշեց ստեղծել «գաղափարային» հավաքածու՝ նպաստելով իր հայկական ժառանգությանը:

 

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0