a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է «Երկիր իմ դրախտավայր» խորագրով ցուցահանդեսը

841601e574f57ea3fdbf5c6f0a745157
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կայացել է  ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Գեղագիտության ազգային կենտրոնի համատեղ իրականացրած «Երկիր իմ դրախտավայր» խորագրով կրթական ծրագրի ամփոփիչ համանուն ցուցահանդեսը:
8-ամսյա տևողությամբ կրթական ծրագրի նպատակն է եղել  նոր սերնդին ծանոթացնել հայ ժողովրդի արևմտյան հատվածի մշակույթին, ցույց տալ, որ այն մեր մշակույթի անբաժանելի մասն է, որը պետք է ճանաչել, սիրել և վերաբերվել տիրոջ հոգեբանությամբ:
Առաջին փուլում, Գեղագիտության ազգային կենտրոնի բատիկայի արվեստանոցի ղեկավար Սոնա Բանոյանի սաները` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ուսումնասիրել են արևմտահայ մշակույթի՝ թատրոնի, գրականության, երաժշտության պատմությունը, Արևմտյան Հայաստանի նշանավոր կրթօջախների գործունեության տարեգրությունը և նշանավոր մշակութային գործիչների կյանքը: Դասերի ընթացքում, երեխաները ծանոթացել են ցուցադրված և ֆոնդերում պահվող արխիվային փաստաթղթերին, լուսանկարներին, ինչպես նաև արևմտահայ գրողների ու արվեստագետների անձնական իրերին: Իսկ կարաոկե կրթական խաղի միջոցով էլ սովորել են Կոմիտասի երգերը:
Ծրագրի երկրորդ փուլում, թանգարանում ստացած գիտելիքների և տպավորությունների շնորհիվ` ծրագրի մասնակիցները ստեղծել են 20 անհատական աշխատանքներ` մետաքսի վրա և «Երկիր իմ դրախտավայր» խորագրով մեծ պաննոն: Անհատական աշխատանքներն առանձնացել են իրենց գունագեղությամբ և հուզականությամբ, պատմական-ազգագրական նյութի ինքնատիպ մատուցմամբ, իսկ 45 սաների միացյալ ուժերով ստեղծված «Երկիր իմ դրախտավայր» պաննոն, մեր մշակույթի` անցյալի ու ներկայի հանդեպ նոր սերնդի հպարտության զգացումի արգասիքն է:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0