a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կբացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Արաբկիրի հայորդյաց տան ստեղծագործողների ցու­ցահանդեսը

786827315_b

Հունիսի 11-ին, ժամը 14:00-ին,Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդա­կան ստեղծագործության կենտրոնում կբացվի  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Արաբկիրի հայորդյաց տան ստեղծագործողների ցու­ցահանդեսը: Այդ ցուցադրությունում կներկայացվեն մանկավարժներ Վահան Շիրոյանի փայտարվեստի և Թամար Մանուկյանի գորգ-կարպետ դասարանների սաների, ուսուցիչների ստեղծագործությունները՝ ավելի քան 35 աշխատանք:
Ժողովրդական վարպետ Վահան Շիրոյանը 2002 թվականից Արաբկիրի հայորդյաց տան փայտարվեստի դասարանի մանկավարժն է: Հայաստանում ունեցել է անհատական ցուցահանդեսներ և մասնակցել մի շարք ցուցադրությունների: Իսկ Արաբկիրի հայորդյաց տան գորգ-կարպետի դասարանի մանկավարժ Թամար Մանուկյանը գորգագործություն սովորել է իր քրոջից՝ Սուսաննա Մանուկյանից: Տարիներ շարունակ քույրերը ստեղծել են բազմազան գորգեր, որոնք հիմա գտնվում են Երուսաղեմի, Մոսկվայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եկեղեցիներում և անհատական հավաքածուներում: Վարպետանալով գորգագործության մեջ, այժմ այս արհեստի հմտությունները, որպես ազգային արժեք, սիրով փոխանցում է սերունդներին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 18-ը:
Հավելենք միայն, որ ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում սաների կատարմամբ կհնչեն ազգային երգեր, կհանձնվեն վկայականներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0