a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/03/2015

Կիևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվել են ցուցահանդեսներ

Culture.am Exhibition 2

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակացությամբ Ուկրաինայի խորհրդարանի գրադարանում նախօրեին բացվել է «Հիշողության հարյուր գարուն» խորագիրը կրող ցուցահանդես: Ներկայացվել են լուսանկարներ և վավերագրական նյութեր: Այս մասին տեղեկանում ենք analitikaua.net կայքից:
Ցուցադրության կազմակերպիչներն են եղել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայի հայերի միությունը, Կիևի հայկական համայնքը:
Հուշ-երեկոյին ներկա են եղել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Կիևի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Տեր-Հովհաննես Շահնազարյանը, բանաստեղծ Իվան Դրաչը, բանաստեղծ-թարգմանիչ Սերգեյ Ցուշկան և այլ հյուրեր:
Նախօրեին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նաև Ուկրաինական տանը է բացվել ցուցահանդես: Հուշ-երեկոյի ավարտին հյուրերին ներկայացվել է Հայոց ցեղասպանության թեմայով գեղարվեստական, պատական ֆիլմ:

 

 

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0