a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կ․Դեմիրճյանի թանգարանի հավաքածուն համալրվել է

k.demirchyan_tangaran

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում ազգային, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի թանգարանն օրերս ներկայացավ նոր ցուցադրությամբ՝ «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները»: Խորհրդային շրջանում արտադրված ու այդ շրջանը խորդրդանշող 405 ցուցանմուշներից կազմված հավաքածուն թանգարանին նվիրել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:

Հավաքածուն արդեն ցուցադրանքում տեսնելու նպատակով նա այսօր թանգարանում էր՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի և մշակույթի մի շարք գործիչների ուղեկցությամբ: Այդ մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Թանգարանային միջոցառումներն այս տարի անցկացվում էին «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարանում» խորագրի ներքո: Բազմաթիվ թանգարաններ ներկայացան ցեղասպանության թեմատիկ նյութերով: Դժվարը մե՛ր գործն էր. ի′նչ պիտի ներկայացներ Կարեն Դեմիրճյանի թանգարանն այդ խորագրի ներքո: Եվ Ռիտա Սարգսյանը մեզ հանեց «ծանր վիճակից»՝ նվիրելով այս հավաքածուն: Մեր թանգարանի համար «ամենացավոտ պատմությունը», թերևս, Խորհրդային Միության փլուզումն էր»,- Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը նաև հավելեց, – Ռիտա Սարգսյանի օգնությամբ մենք այսօր «լուռ պատմում ենք» այդ տարիների մասին:

-Ձեր նվերը թանգարանին մենք ընդունում ենք որպես հարգանքի նշան. հարգանք և՛ թանգարանի, և՛ Կարեն Դեմիրճյանի հիշատակի, և՛ բոլորիս ոչ հեռավոր անցյալի նկատմամբ: Այս փոքրիկ ցուցանմուշներն այնքան շատ բան են պատմում այդ անցյալի մասին: Ձեր քայլն ամրապնդում է պատմության շղթան. պատմություն, որից մենք չենք հրաժարվում,-նշել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը Նախագահի տիկնոջն ուղղած իր խոսքում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0