a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Համբուրել հողը- Նոր Հայաստան”․ ցուցահանդես Բոստոնում

weston-field-trp-107

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոնի արվարձանային Ուեսթոն քաղաքում կանցկացվի «Համբուրել հողը. Նոր Հայաստան» ցուցադրության երրորդ մասը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների շարքի գագաթնակետն է դառնալու:
Առաջին երկու (անհատական) ցուցադրությունները տեղի են ունեցել Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում՝ Ուոթերթաունում, իսկ երրորդը, ինչպես տեղեկացնում է Bostonglobe.com-ը, տեղի կունենա Ուեսթոնի Քեմբրիջյան դպրոցի  Թոմսոն պատկերասրահում։

Ժամանակակից նկարիչների աշխատանքները հստակ արտահայտում են կրկնակի ողբերգության հետևանքները․ առաջինը 1915 թ․-ի 1,5 միլիոն հայերի կոտորածն է, իսկ երկրորդը՝ Թուրքիայի կառավարության անդադրում ժխտողականությունը։
Այս աշխատանքների հեղինակները՝ նկարիչները, դաստիարակվել են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց պատմել են Ցեղասպանության մասին, կամ ընդհանրապես լռել։ Նրանց նկարները պարզապես բղավում են “Այդ սարսափը եղել է”։
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացվելու են Ջոն Ավագյանի, Լուսինե Գասպարյանի, Ադրիեն Տեր-Մարտիրոսյանի, Գայիլ Բոյաջյանի և այլ տաղանդաշատ արվեստագետների աշխատանքները, որոնք իրենց վառ, մաքրամաքուր գույներով արտացոլում են այն ցավն ու սարսափը, որ ապրել է հայ ժողովուրդը 1915թ-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0