a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ավանդույթներից՝ ապագա» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում

Exhibition_Artists_union

Հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին  Հայաստանի նկարիչների միությունում կկայանա  «Ավանդույթներից՝ ապագա» խորագրով ցուցահանդեսը: Այն Հայ դեկորատիվ կիրառական արվեստների և դիզայնի միավորման անդրանիկ ցուցահանդեսն է։

Միավորումը հիմնադրվել է 2014 թ. և անդամակցում է « Դիզայներների միություն միջազգային ասոցիացիա»-ին: Երկու տարիների ընդացքում ՀԿԱԴՄ-ը լայն ճանաչում է ձեռք բերել միջագային խոշոր ցուցահանդեսներում, մրցույթներում և փառատոններում («Գրանի բոլշոգո գորոդա» 2014թ.,«Վեչնոստ» Նեկրոպոլ 2014թ., «Նոն Ստոպ» ժամանակակից դիզայնի ցուցահանդես 2014թ., «Մինգի Տաու» 2014թ., «Տաինստվո սմերտի» Նեկրոպոլ 2015թ., «Տրետիյ պուտ» պլակատի միջազգային ցուցահանդես 2015թ., Եղեռնի 100-րդ  տարելիցին նվիրված միջազգային ցուցահանդես 2015թ. Լիոնում, «Օրանժեվոե նաստրոենիե» 2015թ. միջազգային դիզայներական ցուցահանդես):

Հայ դեկորատիվ կիրառական արվեստների և դիզայնի միավորման անդամները կարճ ժամանակահատվածում արժանացել են ոսկե մեդալների, մրցանակների, դիպլոմների ու պատվոգրերի: Միավորման ստեղծագործողների ծավալուն աշխատանքի շնորհիվ ՀԿԱԴՄ-ը լայն ճանաչում ունի միջազգային ասպարեզում:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0