a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/04/2015

Հայաստանում առաջին անգամ կբացվի փոստային արվեստի միջազգային ցուցահանդես

Culture.AM Post

Ապրիլի 3-ին Հայաստանում առաջին անգամ կբացվի փոստային արվեստի` (mail-art) «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային ցուցահանդես: Նկարիչների միության ցուցասրահում ներկայացվելու է ավելի քան 100 աշխատանք (գեղանկար, գրաֆիկա, օֆորտ, լինոփորագրություն, կոլաժ, թվային արվեստ, լուսանկարչություն, ինտերակտիվ արվեստ)՝ ուղարկված  60 մասնակցի կողմից:
Փոստային արվեստն արվեստի շարժում է, երբ աշխատանքները ուղարկվում են փոստային ծառայությունների միջոցով: Այն ի սկզբանե զարգացել է 1950-60-ականներին Ֆլուքսուս շարժման մասնակիցների կողմից, հետագայում ավելի տարածվել: Ամերիկացի նկարիչ Ռեյ Ջոնսոնը համարվում է այն մեյլ-արտիստը, ով զարգացրել է առաջին նման նախագիծը:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու աշխատանքներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Անգլիայից, Ուելիսից, Էստոնիայից, Սլովակիայից, Եթովպիայից, Բրազիլիայից, Ճապոնիայից, Հոնգ Կոնգից, Բանգլադեշից, ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Կորեայից, Մարոկկոյից, Լեհաստանից, Ուկրանիայից, Իրանից, Նեպալից:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Այսօր Արթ նախաձեռնություն» ՀԿ-ն՝ Նկարիչների միության աջակցությամբ: Այն կշարունակվի մինչև ապրիլի 8-ը:

 

 

Մանրամասները՝  Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0