a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
26/05/2015

«ՀԱՅԱՍՏԱՆ 1915». Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզում

Culture.AM 1915

Փարիզի քաղաքապետարանում բացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը: Այսօր այս մասին մամուլ ասուլիսին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ ցուցադրությանը ներկայացված են եղել նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  աջակցությամբ հրատարակած չորս՝ երկու հետազոտական և երկու թարգմանական հատորները՝ Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրությունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն  Հակոբ Անդրեասյանը նշեց, որ նախաձեռնությունը շատ պարտավորեցնող է, որի մեջ ընդգրկած և ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ֆրանսիացի բարեկամները և ստացել են բավականին դրական արձագանքներ:

Մանրամասները՝  Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0