a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական եզակի ցուցանմուշները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգում

1_0

Աշխարհի տարբեր անկյուններում հայկական թեմաներով   շարունակվում են բացվել ցուցահանդեսներ:  Ապրիլի 27-ին այցելուների առաջ բացվեցին  Ռուսաստանի ազգագրության թանգարանի դռները (Սանկտ Պետերբուրգ), որտեղ ներկայացվեցին  «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսը: Նույն օրը կայացավ նաև  «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը և պատկերագրքի  շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաս­տանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:

Այս ցուցադրության շրջանակներում առաջին անգամ ներկայացվում են  Ռուսաս­տանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները` Միլլերի հավաքածուից: Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստա­գործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլ­հակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից: Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները:

«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքում  ներ­կայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավա­քածուն:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0