a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոսկվայում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

Armenian_impressionism

Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժինը: Միջոցառման բացմանը ներկա էին ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը, ցուցահանդեսի համակարգողներ Մարինա Հակոբյանը, Մարինա Եղիազարյանը և Երևանի ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանը:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը ներկայացնում է 19 արվեստի 54 աշխատանք՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի և մասնավոր հավաքածուներից:

Արվեստասեր հանրությունը ցուցահանդեսի շրջանակներում կծանոթանա Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների ստեղծագործություններին:

Բացի դրանից, կհրատարակվի կատալոգ, որը հայկական իմպրեսիոնիզմը որպես գեղարվեստական երևույթ լուսաբանող հոդվածներից բացի կներառի ցուցադրվող վարպետների կենսագրական ակնարկներ ու հետաքրքրաշարժ փաստեր նրանց նկարների մասին: Տեղի կունենան դասախոսություններ, թեմատիկ բանավեճեր, երաժշտական երեկոներ, էքսկուրսիաներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 4-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0