a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»․ Ցեղասպանության թանգարանում կբացվի ցուցահանդես

poster-sport-official

Ս․թ․օգոստոսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ այս հրատարակությունը 2009 թ. լույս ընծայված համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակն է: Գրքում առաջին անգամ համադրվել և ներկայացվել են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:

Նշենք, որ  12 խորագրերից կազմված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը: Ներկայացված կլինեն բացառիկ նյութեր և լուսանկարներ:

Միջոցառման պատվավոր հյուրերը կլինեն նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0