a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական քարտեզները Ռումինիայում “կպատմեն” Հայաստանի մասին

19235

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած տեղեկատվությունից, Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի Հին քարտեզների և գրքերի ազգային թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ մայիսի 20-ին ին քարտեզների և գրքերի ազգային թանգարանում կազմակերպել է  “Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով” ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել  Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի ԱԳՆ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի հետ մեկտղ, այդ նույն սրահում տեղի է ունեցել նաև Ռուբեն Գալիչյանի նույնանուն տեղեկագրքի շնորհանդեսը:

– Ռուբեն Գալիչյանը կատարել է խիստ օգտակար մի գործ` ի մի հավաքելով Հայաստանի պատմական քարտեզների այս փունջը, որը պատկերացում է տալիս հայ ժողովրդի անցած ուղու և մաքառումների մասին անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը, ուր, ընկնելով և հառնելով, այսօր նա ծվարել է իր հայրենի մի կտոր հողի վրա` ցուցաբերելով կենսասիրության և արարման աննկուն կամք,- բացման խոսքում նշել է դեսպան Գասպարյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0