a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Մոնտեվիդեոյում

Culture.AM Montevideo

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում մայիսի 30-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ֆրատո պատկերասրահում կկայանա լուսանկարչական ցուցահանդես՝ “Հայոց Ցեղասպանության 100 տարին․ Ուրուգվայն ու հայերը պատմություն են կերտում” խորագրով։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Ուրուգվայի հայկական մշակույթի միության ջանքերով։ Ցուցադրությունը հնարավորություն կտա “ճանապարհորդել” Ուրուգվայի հայերի գոյության 100 տարիների միջով՝ շնորհիվ լուսանկարների ու պատմական փաստաթղթերի, որոնք պահպանվել են սերնդեսերունդ։

Որուգվայաբնակ հայ ընտանիքների կողմից պահպանված լուսանկարներն ու փաստաթղթերը ներառում են պատմության տարբեր ժամանակահատվածներ։

Նշենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0