a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
10/02/2015

Հոբելյանական տարի Ռուսական արվեստի թանգարանի համար

g_image (3)

Ռուսական արվեստի թանգարանի (Ա.Աբրահամյանի հավաքածու)  հիմնադրան 35 և բացման 30-ամյա հոբելյանների նվիրված փետրվարի 13-ին թանգարանում տեղի կունենա միջոցառում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին թանգարանի հանրահռչակման բաժնից:
«Ռուսական արվեստի թանգարանը (Ա.Աբրահամյանի հավաքածու)» հիմնադրվել է 1980 թ. սոցիալիստական աշխատանքի հերոս, համամիութենական ուրոլոգիական ընկերության նախագահ, Ուրոլոգների միջազգային ընկերության փոխնախագահ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆ. Արամ Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այցելուների համար թանգարանը բացվել է 1984 թվականին:        Երևանի Ռուսական արվեստի թանգարանը իր նշանակությամբ, ցուցադրված գործերի լայն ընդգրկումով և իրականացվող գիտա-կրթական ու ցուցադրական գործունեությամբ կարող է հավակնել շատ կարևոր տեղի ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների թվում:

«Ես գիտեմ, թե Հայաստանում ինչպես են սիրում և հասկանում ռուսական մեծ մշակույթը: Գիտեմ և դրա համար իմ հավաքածուն նվիրում եմ  Երևանին»,- ասել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանը:

 

Մանրամասները՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0