a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հոգին իբրև զարդանախշ. Կբացվի Արփի Ավդալյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը

middle_ce9155204fd55aebffc1ec8c76e45bdf

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ, նկարիչ-մոդելավորող Արփի Ավդալյանի «Հոգին իբրև զարդանախշ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Տեղեկացնենք,որԱրփի Ավդալյանը ծնվել է Գյումրիում: 1998 թվականին ավարտել է Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը: Այժմ նույն բուհում դասավանդում է ասեղնագործություն և զարդանախշի կոմպոզիցիա:
Նշենք, որ Արփի Ավդալյանի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2012 թվականին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Ասեղնագործող վարպետը մասնակցել է նաև Իրանի Ղազվին, Գորգան, Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքներում անցկացված միջազգային ցուցահանդեսներին և փառատոներին, արժանացել՝ ջերմ ընդունելության և մրցանակների:

Արփի Ավդալյանի ասեղնագործ հորինվածքներն ու զարդերը վկայում են կիրառական արվեստի այս ճյուղի՝ դարերից եկող ավանդույթի մասին:

Ցուցահանդեսը կբացվի մայիսի 7-ին, ժամը 14:00-ին և կգործի մինչև մայիսի 22-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0