a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հունիսի 4-ին կկայանա ՀՀ մարզերի և Երևան քաղաքի արվեստի դպրոցների սաների հաշվետու ցուցահանդեսը

1433229430-0886

Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ  հունիսի 4-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների` 2014-2015 թթ. աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Այդ ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն նաև դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արևմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նշենք, որ նախաձեռնության նպատակն է խթանել կերպարվեստի կրթական հաստատությունների գործունեության զարգացմանը, նպաստել սաների և մանկավարժների միջև փոխադարձ կապի ստեղծմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0