
25/04/2017
|
Բացվել է Գերման Ավագյանի «Մահացու խաղալիքներ» խորագրով ցուցահանդեսը

«Մոսկվա» կինոթատրնուոմ բացվել է Գերման Ավագյանի «Մահացու խաղալիքներ» խորագրով ցուցահանդեսը։
Հեղինակի խոսքով՝ նախագիծն արվել է տարիներ առաջ և նվիրված է երեխաներին, ովքեր տուժել են Արցախյանի հերոսամարտից հետո մնացած զինամթերքի պաշարների պայթյունից։
-Իմ խնդիրը,որպես լուսանկարիչ, երեխաների և մեծահասակների ուշադրությունը հրավիրելն է այն վտանգին, որն իր մեջ պարունակում է չպայթած զինամթերքի պաշարը,-նշել է լուսանկարիչը։
Հավելենք միայն, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 26-ը։