a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում

նկարիչների միություն

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Շուշան Սարգսյանի աշխատանքներն ամփոփող «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը:

«Նոր մոտեցում՝ հնին ու նորին» կարգախոսով ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի 30 աշխատանք: Սա Շուշան Սարգսյանի առաջին անհատական ցուցահանդեսն է:

-Անհատական ձեռագրով աշխատանքներ են, հստակ ոճեր չկան, առավել մոտ բնութագրումը կլինի ոճային ստեղծագործական համադրություն: Կներկայացվեն գրաֆիկաներ, գունանակարներ, կերպարային-քանդակ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ: Այս աշխատանքներում առավելապես աչքի են ընկնում կոմպոզիցիոն լուծումները և հարթ պատկերի, ծավալի համադրությունները,-ցուցահանդեսի մասին նշում է հեղինակը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0