
13/03/2015
|
«Մարի Ադամյան՝ նուրբ, զգացմունքային նկարիչ-մետաքսագործ». ցուցահանդես՝ Հայ-ռուսական համալսարանում

Մարտի 16-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում բացվելու է նկարչուհի Մարի Ադամյանի աշխատանքների ցուցահանդեսը:
«Ես շատ անսպասելի առաջարկ ստացա` ցուցադրել աշխատանքներս ուսանողների համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարի Ադամյանը:
Արվեստագետի խոսքով, ցուցահանդեսում ներկայացվելիք աշխատանքներն ընտրված են պատահական սկզբունքով (2003-2014 թթ.)` հանդիսատեսին հնարավորություն տալով ընդհանուր գաղափար կազմել իր արվեստի մասին։ Աշխատանքների քանակը կլինի 16-18:
«Մարի Ադամյան՝ նուրբ, զգացմունքային նկարիչ-մետաքսագործ: Նրա զարմանալի աշխատանքները, գրեթե թափանցիկ, ոչ միայն նյութի շնորհիվ, այլև դրանց նրբության, պետք հայտնվեն «Արտ-ակվարիում» հենց գարնանը՝ հուրախություն և ի տես բոլորին»,- այսպես է նկարագրել արվեստագետին ցուցահանդեսի կազմակերպիչը:
Ավելին՝ Panorama.am կայքում