a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/04/2015

Մարսելում «1915. Հայ կանանց Գողգոթան» խորագրով ցուցահանդես է բացվել

Culture.AM Exhibition

Մարսելի Շատո դե լա Բյուզին ամրոցում մարտի 31-ից ապրիլի 12-ը «1915. Հայ կանանց Գողգոթան» խորագրով ցուցահանդես է անցկացվում:
Այն նախաձեռնել է Ֆրանսիահայերի Կապույտ խաչ կազմակերպությունը՝ Մարսելի 11-րդ եւ 12-րդ շրջանների վարչակազմերի աջակցությամբ:
labuzine.com կայքի փոխանցմամբ՝ «1915. Հայ կանանց Գողգոթան» ցուցահանդեսի նպատակն է՝ ցույց տալ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ առաջնագծում կանգնած կանանց, քաջարի մայրերի, մտավորականության, միսիոներուհիների եւ մարտիկների համար իրականությունը։
«19-րդ դարում հայ մտավորականները կանանց ազատագրում էին քարոզում: Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը խափանեց այդ գործընթացը. բռնությունը, որին այդ իրադարձությունների ժամանակ ենթարկվում էին կանայք, հանգեցրեց կնոջ կուռքի ստեղծմանը՝ նրան մարտիրոսի տեղ հատկացնելով, որին նա չէր հավակնում»,- նշել են ցուցահանդեսի կազմակերպիչները:

 

 

Աղբյուր՝ Artsakhpress.am

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0