a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեքսիկայի Հիշողության և հանդուրժողականության թանգարանում կբացվի ցուցադրություն՝ նվիրված Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին

MEXICO Culture.AM

Մեքսիկայի Հիշողության և հանդուրժողականության թանգարանը, որը հիմնադրվելուց ի վեր նպատակ ունի իր ցուցադրություններով վեր հանել մարդկության դեմ գործած դաժանությունները, հանցագործությունները, անդրադարձել  է նաև 20-րդ դարի առաջին ոճրագործությանը. Հայոց Մեծ Եղեռնին:

Ապրիլի 17-ին բացվել է թանգարանում “Հայաստան.բաց վերք”ցուցադրությունը, որի նպատականերից մեկն է բարձրացնել իրազեկվածությունը Առաջին աշխարհամարտի ժամանակ մեկուկես միլիոն  հայերի սպանության մասին:
Ցեղասպանությունը  վերապրած ընտանիքի զավակ  Խոսե Սարուխանը, ով նաև Մեքսիկայի համալսարանի ռեկտորն է, ցուցադրության բացման ժամանակ ելույթով է հանդես եկել , նշելով, որ անժխելի փաստ է, որ Օսմանյան Կայսրությունը դարեսկզբին իրագործել է մարդկության դեմ ամենամեծ հանցագործություններից մեկը և որ ժամանակն է, որ բոլորը առերեսվեն պատմության հետ:

Մինչև սեպտմեբերի 6-ը ցուցադրության դռները բաց կլինեն այցելուների համար, որտեղ կցուցադրվեն շուրջ 80 անուն ցուցանմուշ. լուսանկաներ, տեսանյութեր, ձայնագրություններ, պատմական առարկաներ և այլն:

Հետաքրքրական է, որ այս թանգարանում կա նաև ճանաչողական սենյակ  4- 11 տարեկան փոքրիկների համար, որտեղ էքսկուրսիաները անցկացվում են խաղերի ձևաչափով : Ամեն բան արվում է, որպեսզի երեխաների մեջ արթնանա հարգանքն ու հանդուրժողականությունը մարդկության հանդեպ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0