a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սերբ արվեստագետի աշխատանքները կներկայացվեն Երևանում

Tomasevic

Բացումը՝ ապրիլի 6-ին` ժամը 13։00-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի սերբ նկարչուհի, գրաֆիկ Միրյանա Տոմաշևիչի ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միրյանա Տոմաշևիչն գրաֆիկայի Բելգրադյան դպրոցի ներկայացուցիչ է: Նա այդ դպրոցի հիմնասյուն, պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի լավագույն սաներից է և նրա գործի շարունակողը: Հավատարիմ մնալով պրոֆեսորի գործին՝ նա ձևավորել է ստեղծագործական մի միջավայր, որում առկա անսահման տարածքն արվեստի գործերին հնչեղություն, ժամանակակից պոետիկա հաղորդելու տեխնոլոգիական նոր միջոց է: Այդ տեխնիկական կատարելության մասին երազել են Բելգրադյան դպրոցի և այլ գրաֆիկ-նկարիչներ, ինչը հաջողվել է միայն որոշ արվեստագետների, որոնց թվում է Միրյանա Տոմաշևիչը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ և կշարունակվի  մինչև ապրիլի 12-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0