Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Բացվել է կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի անհատական ցուցահանդեսը | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի անհատական ցուցահանդեսը

Tarakjian

Օգոստոսի 3-ին  Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի քանդակների ցուցահանդեսի բացումը:

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և շնորհավորեց արվեստասեր հանրությանը կանադահայ քանդակագործի անհատական ցուցահանդեսի բացման առթիվ: «Հուսով եմ՝ Մկրտիչ Տարագճյանի արվեստի ուժն ու գեղեցկությունը այս ցուցահանդեսի այցելուները դեռ երկար կհիշեն ու կզգան»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:

Քանդակագործը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար և մասնավորապես ասաց. «Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում, և ես ուրախ եմ, որ իմ քանդակներից մի քանիսն արդեն այստեղ գտել են իրենց մշտական հասցեները՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և այլն: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, սակայն ինձ միշտ ձգել է արվեստի ամենազոր ուժը, նկարել եմ տարիներ շարունակ, ապա հմտացել քանդակագործության մեջ: Այսօր զբաղվում եմ միայն քանդակագործությամբ»:

Մկրտիչ Տարագճյանի քանդակները գտնվում են նաև Կանադայում և ԱՄՆ-ում: Քանդակագործի հեղինակած հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը տեղադրվել է Օտտավա քաղաքի կենտրոնական հատվածում, իսկ «Ընթերցողը» քանդակը` Մոնրեալի քաղաքապետարանի հանրային գրադարանի առջև:

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի օգոստոսի 3-ից 17-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0