a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/04/2015

Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է բացվել

Culture.AM Moscow

Tert.am-ի փոխանցմամբ Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի միչև ապրիլի 24-ը, փոխանցում է M24.ru-ն։
Ցուցադրության գլխավոր թեմաներն են դարձել ռուս-հայկական հարաբերությունները, նրանց հիմքերը և պատմությունը։ Ներկայացվել են գրքեր, ինչպես նաև 1915-1917թթ. ռուսական և հայկական թերթեր։
Կարելի է տեսնել նաև ռուս զինվորների և սպաների նամակներ՝ գրված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նրանք եղել են իրադարձությունների ականատեսը և օգնել հայ փախստականներին։
Միջոցառման հյուրերին սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ցուցադրվել է «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմը։

 

Ավելին՝ Tert.am կայքում

 

 

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0