a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Նուռը և խաղողը հայ -ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդես

untitled_2.thumb

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպում է «Նուռը և խաղողը հայ -ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։

Բուսական, մասնավորապես խաղողի որթերի և նռնենու պատկերները միջնադարյան հայ քանդակագործության մեջ լայն տարածում գտած ու սիրված նախշեր են: Նուռը և խաղողը հատուկ տեղ են զբաղեցնում հայկական մշակույթում, ընկալվում որպես ազգային խորհրդանիշ: Նռան ամենավաղ զարդաքանդակների հանդիպում ենք Քասախի բազիլիկ եկեղեցում (IV դ.), Աշտարակի Ծիրանավոր (V դ.), Թալինի Կաթողիկե եկեղեցիներում (VII դ.), Հաղպատավանքում (X դ.), Գեղարդի վանքում (XII դ.) և այլուր:

Խաղողի և նռան զարդաքանդակները մեծ տարածում են ստացել VII դարում և իրենց կատարման արվեստով չկրկնվող կատարելության հասել Զվարթնոցի (VII դ.) տաճարի հարդարանքում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0